Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդն այցելել է Երուսաղեմ
16:46, 8 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի պատվիրակության կազմում այցելել է Երուսաղեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, այցը կայացել է Ուկրաինայի գլխավոր ռաբբի Յակով Դով Բլայխի նախաձեռնությամբ՝ Սուրբ հողում արտագնա նիստ անցկացնելու համար:
Այցի ծրագրով նախատեսված է Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի անդամների պաշտոնական հանդիպումները Իսրայելի նախագահի, Քնեսեթի խոսնակի, ինչպես նաև իսրայելցի այլ քաղաքական և կրոնական գործիչների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում