1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտի 8-ի առթիվ ոստիկանության ծառայողները կանանց ծաղիկներ են նվիրել

Մարտի 8-ի առթիվ ոստիկանության ծառայողները կանանց ծաղիկներ են նվիրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա առթիվ  ՀՀ ոստիկանության աշխատակիցները անակնկալներ են մատուցել կին վարոդներին և հետիոտներին: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:  

Ոստիկանության ծառայողները փաստաթղթեր պահանջելու փոխարեն  կանանց ծաղիկներ են նվիրել՝ մաղթելով բարի օր, երջանկություն  և անփորձանք երթևեկություն:

«Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը:  Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին և...
Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ:
Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ:
Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները:
Ոստիկանների ներկայությունից և պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին: 
Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն»,- նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]