Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում
13:10, 8 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Շրի Կիշան Դան Դեվալը, ով մինչ այդ կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր դեսպանը շուտով կանցնի պարտականությունների կատարմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում