Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծխախոտի գնի 45 տոկոսով բարձրացումը կկանխարգելի մոտավորապես 88 հազար վաղաժամ մահ. Արսեն Թորոսյանը հետազոտության արդյունքներ է ներկայացրել

Ծխախոտի գնի 45 տոկոսով բարձրացումը  կկանխարգելի մոտավորապես 88 հազար վաղաժամ մահ. Արսեն Թորոսյանը հետազոտության արդյունքներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները:

«Հետազոտության անվանումն է՝ «Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները»։ Ներկայացված էր տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը»,- գրել է Թորոսյանը։

Նա ներկայացրել է հետազոտության անգլերեն ամբողջական տարբերակը՝ https://goo.gl/SQxSWc:

Նախարարը խոստացել է շուտով ներկայացնել նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]