Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող EU4Digital ծրագիրը

Երևանում մեկնարկեց Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող 
EU4Digital ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը «ԵՄ-ն թվային օրակարգի համար» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում կաջակցի Հայաստանում թվային տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 7-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տրվեց նախաձեռնության պաշտոնական մեկնարկը:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը հույս հայտնեց, որ այս ծրագրից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը:

«Վերջին տարիների ընթացքում թվային զարգացումները բավական արագընթաց էին տարածաշրջանում և Հայաստանում նույնպես, ու Հայաստանը շատ լուրջ հաջողություններ արձանագրեց այս ոլորտում: Կարծում եմ՝ այս ոլորտում կարևոր ձեռքբերումը թվային ինքնության հատկացումն է, և Հայաստանն այդ գործողությունն արդեն իրականացրել է»,- նշեց Անսիփը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 12 մլն եվրո է, որն էլ Արևելյան գործընկերության 6 երկրների մեջ բաշխվելու է ըստ ներկայացված ծրագրերի որակի:

«Հայաստանը ԵՄ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներին տրամադրված աջակցության շրջանակներում իր նախագծերով ավելի լավ դիրքում է, և ավելի շատ գումարների է արժանացել, քան Արևելյան գործակալության առավել մեծ երկիրը՝ Ուկրաինան»,- ասաց Անդրուս Անսիփը:

«ԵՄ-ն թվային օրակարգի համար» տարածաշրջանային նախաձեռնության ծրագրի տևողությունը 36 ամիս է, այն կամփոփվի 2021թ. դեկտեմբերի 31-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]