Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեղրիի ԱՏԳ-ի շրջակա հողերը բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ձեռք են բերել ծիծաղելի գներով. հողատարածքը կվերադարձվի պետությանը

Մեղրիի ԱՏԳ-ի շրջակա հողերը բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ձեռք են բերել 
ծիծաղելի գներով. հողատարածքը կվերադարձվի պետությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրիի ազատ տնտեսական գոտուն և նշեց, որ դրա շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշ տարօրինակ փաստեր են արձանագրվել: 

«Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց այդ գործի ընթացքից:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այս պահին քրեական գործ է հարուցված այդ գործի շրջանակում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալ հողատարածքը միանշանակ ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին: «Ըստ մեր գործընկերների՝ դա կտևի մոտ 2-3 ամիս»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]