Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին ինքնատիպ համերգներ են խոստանում

   Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե 
Զանկինին ինքնատիպ համերգներ են խոստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին հայ ունկնդրին խոստանում են երկու անմոռանալի համերգ ինքնատիպ ծրագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ  մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեցին երաժիշտները:

«Մարտի 9-ին Ֆեդերիկո Մոդելչին որպես սաքսոֆոնահար ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որը կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանը, իսկ մարտի 13-ի համերգը կղեկավարի և որպես դիրիժոր հանդես կգա  Ֆեդերիկո Մոնդելչին, իսկ մենակատար կլինի  Սիմոնե Զանկինին, որը առաջին անգամ է Հայաստանում»,- ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին համերգը կրում է «Անմոռանալի Beatles» խորագիրը, որտեղ զետեղված են Իտալական կինոյի երաժշտությունը, ինչպես նաև հանրահայտ լիվերփուլյան քառյակի՝ Beatles-ի սիրված ստեղծագործությունների մշակումները՝ կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար, Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի ստեղծագործությունները:

Ֆեդերիկո Մոնդելչին ներկայացրեց երկրորդ համերգի մանրամասները՝ շեշտելով, որ ներկայանալու են բոլորովին նոր ծրագրով: «Ես շատ ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու կապակցությամբ: Այս անգամ ես եկել եմ Հայաստան իմ ընկերներից Սիմոնե Զանկինիի հետ,  մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում միասին. սաքսոֆոն և ակորդեոն համադրությամբ»,-ասաց նա:

Երաժիշտները վստահեցնում են, որ հայ ունկնդրին հետաքրքիր համերգ է սպասվում:  Երկրորդ համերգին հնչելու են Բախի, Պիացոլայի, Գալիանոյի ստեղծագործությունները:

«Անհամբեր սպասելու եմ համերգին: Ինձ պատմել են, որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ուզում եմ տեսնել»,- հավելում է Սիմոնե Զանկինին:

Նա շեշտեց, որ որոշ ստեղծագործություններ կատարելու են Ֆեդերիկո Մոնդելչիի հետ միասին, որոշները՝ առանձին:

Երաժիշտները նաև նշեցին, որ շատ են սիրում հայկական երաժշտությունը՝ խոստովանելով, որ այստեղ  կա ինչ-որ հոգևոր բան:

Համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում մարտի 9-ին և 13-ին:

Էլիզա Բալայան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]