Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ թուրքագետների մեծ թիմը Թուրքիայի Հանրապետության 100-ամյա պատմությունն ամփոփել է մեկ դասագրքում

Հայ թուրքագետների մեծ թիմը Թուրքիայի Հանրապետության 100-ամյա պատմությունն 
ամփոփել է  մեկ դասագրքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքում, որի շնորհանդեսը կայացավ մարտի 7-ին ԵՊՀ-ում, ներկայացված է  Թուրքիայի պատմությունը սկսած 1918 թվականից մինչև 2018 թվականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասագրքի վրա աշխատել է տարբեր սերունդների թուրքագետների մեծ թիմ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմ.գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը, թուրքագետներ Հակոբ Չաքրյանը, Արթուր Դումանյանն ու Վարուժան Գեղամյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ գրքում հատուկ կարևորություն է տրվել Թուրքիայում բնակվող հայության գոյատևման պատմությանը:  «Պատմության և հայ իրականության մեջ առաջին անգամ նման ընդգրկմամբ է ներկայացված Թուրքիայի Հանրապետության պատմությունը՝ սկսած 1918 թվականից մինչև 2018 թվականը: Գիրքը հրատարակվել է 4 տարի առաջ, հիմա մենք ներկայացնում ենք լրամշակված տարբերակը: Առաջին անգամ հայերեն ներկայացված է այն կարևոր իրադարձությունների շղթան, որը պայմանավորել է 20-21-րդ դարերի Թուրքիայի պատմությունը և այն վիճակը, որն այսօր ստեղծվել է այդ երկրում»,- ասաց նա:

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, վերհիշելով իր ուսանողական տարիները, նշեց, որ ապրել են երկակի իրականության մեջ, երբ դասախոսները ներկայացնում էին Թուրքիայի պատմության հոգևոր-մշակութային կյանքի իրական պատկերը, իսկ դասագրքերում այլ բան էր:

«Մենք ճշմարտությունն իմանում էինք մեր ուսուցիչների բանավոր խոսքից, բայց դասագրքերում այլ բան էինք կարդում՝ Լենին-Աթաթուրք բարեկամության միֆի մասին, որի վրա և ստեղծվեց խորհրդային թուրքագիտությունը: Այն ժամանակ դժվար էր պատկերացնել՝ անկախ պետականության պայմաններում մենք մեր լեզվով կշարադրենք Թուրքիայի իրական պատմությունը»,- նշեց նա:

«Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը տպագրվել է ամերիկահայ բարերար Ժիրայր Նշանյանի և նրա անվան հիմնադրամի հովանավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]