Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ

Թրամփը Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականությանը կոնսուլտատիվ խորհրդի նիստում Apple կորպորացիայի տնօրեն Թիմ Քուկին անվանել Է Թիմ Էփլ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC-ը:

Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել Է տեխնոլոգիաների կարեւորությունը կրթության բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում դա (Apple-ի ավանդը), Թիմ Էփը՛լ»,-ասել Է Թրամփը՝ դիմելով ձեռնարկատիրոջը:

Ինչպես նշում Է CNBC-ը, սա առաջին անգամը չԷ, որ Թրամփը վրիպում Է: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի նախագահը Lockheed Martin-ի գործադիր տնօրեն Մարիլին Հյուսոնին անվանել Էր Մարիլին Լոքհիդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]