Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոլոր ճանապարհներն ազատված են ձյան ու մերկասառույցի շերտից

Բոլոր ճանապարհներն ազատված են ձյան ու մերկասառույցի շերտից

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինարարները մարտի 7-ի առավոտվա դրությամբ հիմնականում ձյան ու մերկասառույցի շերտից մաքրել են բոլոր այն ճանապարհները, որոնք դժվարանցանելի կամ անանցանելի էին դարձել փետրվարի վերջերի եւ մարտի սկզբների ձյան տեղումների ու բքի արդյունքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, դժվարանցանելի կամ անանցանելի վիճակ առաջացել է Ծովակ-Ախպրաձոր, Վարդենիս-Այրք, Վարդենիս-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա, Խաչաղբյուր-Գեղաքար միջհամայնքային ճանապարհներին:

«Ձյան ու բքի պատճառով հիշյալ ճանապարհների որոշակի հատվածներում ձյան կուտակումները հասել են մինչեւ 2-3 մետր բարձրության: Ճանապարհաշինարարները մի քանի օր է, ինչ իրականացնում են մաքրման աշխատանքներ մի քանի տասնյակ կիլոմետրերի վրա: Մոտ 10 կիլոմետր ճանապարհ ձյան բարձր շերտից մաքրվել է Ախպրաձորում, 6 կիլոմետր ճանապարհ՝ Այրքում եւ 5 կիլոմետր ճանապարհ՝ Նորաբակում: Ճանապարհաշինարարներն աշխատել են մի քանի օր, շուրջօրյա ռեժիմով»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարտի 7-ի առավոտվա դրությամբ երթեւեկելի է նաեւ Վարդենյաց լեռնանցքը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]