1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բռնցքամարտի հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը  

Բռնցքամարտի հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնեց Վլադիկավկազ՝ մասնակցելու Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով (7 տղա եւ 3 աղջիկ): Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 
Աղջիկների մրցաշարում մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]