Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 11-րդն է Ուսանողական խաղերում

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 11-րդն է Ուսանողական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուհակավազքի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը հաջող արդյունքի է հասել Համաշխարհային ուսանողական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  22 երկրի 79 ուսանող դահուկորդների հետ պայքարում արագավազքի 1.5 կմ ազատ ոճի մրցատարածությունում նախ հաղթահարեց որակովորման փուլը և 16 ուժեղագույն դահուկորդների հետ բավականին դրամատիկ և համառ պայքարում հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Միքայելյանը, սակայն եզրափակիչ դուրս չեկավ և արդյունքում զբաղեցրեց 11-րդ տեղը:  

Ավելի վաղ, Միքայելյանն ազատ ոճի 10 կմ մրցավազքում 82 մարզիկների պայքարում եզրագիծը հատեց 26-րդը: Դահուկավազքի մրցաշարին մասնակցում են 22 երկրի ներկայացուցիչներ:

Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]