1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոչ ոք չպետք է արգելի Թուրքիային գնել С-400  համակարգեր. Չավուշօղլու

Ոչ ոք չպետք է արգելի Թուրքիային գնել С-400  համակարգեր. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որևէ մեկը չպետք է միջամտի պաշտոնական Անկարայի կողմից ռուսական С-400 հակահրթիռային զենիթային համակարգերի գնման գործընթացին: ԱԳ նախարարը նշել է, որ երրորդ երկրները չպետք է խառնվեն այս հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը կարող է հանգեցնել պատժամիջոցների, այդ թվում և հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներ արտադրելու ծրագրից թուրքական կողմի մասնակցության դադարեցման:

«Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում: Եթե մենք ՆԱՏՕ-ի գործընկերներ ենք, և Թուրքիային ինչ-որ բան է հարկավոր, ապա դուք պետք է դա մեզ վաճառած լինեիք: Եթե չեք ցանկանում վաճառել, ապա պետք չէ խառնվել, երբ Թուրքիան ձեռք է բերում այն, ինչ իրեն հարկավոր է ՆԱՏՕ-ից դուրս»,- ասել է Չավուշօղլուն:

Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ 2017 թվականին Թուրքիան ռուսական С-400 հակահրթիռային զենիթային համակարգերի ձեռքբերման պայմանագիր էր ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]