Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտի 7-ին սպասվող իրադարձությունները

Մարտի 7-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 7-ին, կկայանա ՀՀ կառավարության նիստը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են:

Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կանցկացվի հանրային դասախոսություն Հայաստանում հանրային առողջապահության մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումը կվարի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա առաջին արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նախագծի բացման հանդիսավոր արարողությունը: Արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում: Կառուցման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հուլիսից:

Լրագրողների հետ կհանդիպեն միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան: Նրանք կանդրադառնան ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցին, ինչպես նաև Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դատապարտմանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնության պաշտոնական մեկնարկը: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից :

Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, ակորդեոնահար Սիմոնե Զանկինը համերգային ծրագրով հանդես կգան Հայաստանում: Երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը տեղի կունենա մարտի 9-ին և 13-ին: Մինչ այդ, այսօր հրավիրված ասուլիսում մանրամասներ կներկայացվեն համերգային ծրագրի մասին:

Գրողների միությունում տեղի կունենա Սպարապետ Վազգեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Մարտի 5-ին նա կդառնար 60 տարեկան: Հայաստանի Ազգային հերոսի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում է նախատեսված նաև Հայ-ռուսական համալսարանում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]