Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունները ծանր են ընթանում. Եվրահանձնաժողով

Brexit-ի շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունները ծանր են ընթանում. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ բանակցությունները ծանր են ընթանում, կողմերը դեռեւս լուծում չեն գտել Brexit-ի շուրջ գործարքի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Մենք երաշխիքների տարբերակներ ենք առաջարկել «բեքստոպ»-ի (մեխանիզմ, որը թույլ Է տալիս թափանցիկ պահել սահմանը Եվրամիության կազմում մնացող Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության կազմում հանրակցությունը լքող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ) վերաբերյալ: Բանակցությունները դժվարին Էին, եւ մենք առայժմ լուծումներ չենք գտել»,-ասել Է նա, նշելով, որ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ:

Brexit-ը պլանավորված Է մարտի 29-ին, որից հետո, պլանի համաձայն, պետք Է գա անցումային ժամանակաշրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Եթե Բրյուսելը եւ Լոնդոնը այդպես Էլ չկարողանան պայմանավորվել գործընթացի պայմանների շուրջ, հասնելով բրիտանական խորհրդարանի կողմից գործարքին հավանություն տալուն, ապա չի բացառվում Brexit-ի հավանականությունն առանց գործարքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]