Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում ապրիլի 24-ին կանցկացվի Արդարության երթ

Լոս Անջելեսում ապրիլի 24-ին կանցկացվի Արդարության երթ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ապրիլի 24-ին կանցկացվի Արդարության երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ակցիան տեղի է ունենալու Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության հարևանությամբ:

Շարունակելով ավելի քան չորս տասնամյակի ավանդույթը՝ կապված երթի կազմակերպման հետ, Հայոց ցեղասպանության կոմիտեն կոչ է անում ակտիվորեն մասնակցել ակցիային:

Հայոց ցեղասպանության կոմիտեն լայն կոալիցիա է՝ բաղկացած Կալիֆորնիայում հայկական  կրոնական, քաղաքական, երիտասարդական, սոցիալական 21 կազմակերպություններից:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 

Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական ակցիաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]