Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ընդդիմությունը բոյկոտում Է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում

Ընդդիմությունը բոյկոտում Է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը քաղաքական բոյկոտ Է հայտարարել խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին եւ ի նշան բողոքի լքել Է նիստերի դահլիճը: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել Է, որ մտադիր չԷ լսել պետության այն ղեկավարի ճառը, որը, նրա խոսքով, կեղծարարության խորհրդանիշ Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «2018 թվականի նախագահական ընտրությունները խարխլեցին վրացական ժողովրդավարության հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Սալոմե Զուրաբիշվիլին այդպես ստացավ երկրի նախագահի պաշտոնը: Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն խախտումների համար, որոնք կատարվեցին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում»,-ասել Է Բոկերիան եւ լքել Է նիստերի դահլիճը: Ի նշան բողոքի նույնիսկ խորհրդարան չեն եկել ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները: Նախագահի ելույթը բոյկոտելու մտադրության մասին նրանք հայտարարել Էին դեռ նախօրյակին: «Ազգային շարժումում» հայտարարել են, որ Զուրաբիշվիլիին չեն ճանաչում որպես պետության ղեկավար, ուստի մտադիր չեն լսել նրան: Օրենսդիր մարմնի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր պատգամավորների պահվածքն անարգանք Է համարել նախագահության ինստիտուտի նկատմամբ: Սալոմե Զուրաբիշվիլին պետության ղեկավարի կարգավիճակում առաջին անգամ Է հաշվետվությամբ հանդես եկել խորհրդարանի առջեւ: Նոր կանոնակարգի համաձայն, նախագահի ելույթից հետո բանավեճեր չեն կայանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]