1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Նիկոլաս Քեյջի տունը, որը ժամանակին կառուցվել է հայ քանդակագործի համար

 ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Նիկոլաս Քեյջի տունը, որը ժամանակին կառուցվել է հայ 
քանդակագործի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոյում 1914 թվականին հայ քանդակագործ Հայկ Բադիկյանի համար կառուցված տունը, որը ներկայում պատկանում է հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջին, վաճառքի է հանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Prweb-ը տեղեկացնում է, որ տունը վաճառքի է ներկայացվել 10.95 մլն դոլարով:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ 1996 թվականին «Լքելով Լաս Վեգաս»-ը ֆիլմում մարմնավորած դերի համար Օսկար ստանալուց հետո Նիկոլաս Քեյջի եկամուտները սկսեցին ավելանալ: Նա արդեն 2000-ական թվականներին իր եկամուտներից միլիոնավոր դոլարներ ներդրեց անշարժ գույքի շուկայում՝ ձեռքբերելով 15 տուն: Անշարժ գույքի նրա հավաքածուն ներառում է եվրոպական ամրոցներ, տներ Բահամյան կղզիներում, Լաս Վեգասում և այլուր: 2007 թվականին Նիկոլաս Քեյջը գնել է Սան Ֆրանցիսկոյի ամենահայտնի պատմական տներից մեկը, որից դեպի քաղաք գեղեցիկ տեսարան է բացվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]