Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր ձեռքբերումները համարում է ժողովրդինը

Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր ձեռքբերումները համարում է ժողովրդինը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գրանցած ձեռքբերումներն իր անձնականը չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փաշինյանը դրանք համարել է հայ ժողովրդինը:

«Այն ձեռքբերումները, որոնք ես արդեն ունեմ, մեր ժողովրդի ձեռքբերումներն են, ոչ թե իմ անձնական: Իմ գլխավոր նպատակն այն է, որ այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը, մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի և մեր բոլոր արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների համար լինի ավելի հաջողակ»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվել է 2018թ. մայիսի 8-ին՝ երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում: Այնուհետև նա նախագահի կողմից վերանշանակվել է 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ որպես հաղթող «Իմ քայլը» քաղաքական ուժի թեկնածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]