Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայի ռադիոկայանները դադարել են եթեր տալ Ջեքսոնի երգերը՝ նրա հասցեին նոր մեղադրանքների պատճառով

Կանադայի ռադիոկայանները դադարել են եթեր տալ Ջեքսոնի երգերը՝ նրա հասցեին նոր մեղադրանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնրեալի եւ Քվեբեկի նահանգի մյուս քաղաքների խոշորագույն ռադիոկայանները դադարել են եթեր արձակել Մայքլ Ջեքսոնի երգերը՝ փոփ-երաժշտության արքայի հասցեին մանկապղծության նոր մեղադրանքների պատճառով, որոնք նրա դեմ առաջադրվել են Leaving Neverland վավերագրական ֆիլմի հերոսների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBC հեռուստաալիքը: Խոսքը վերաբերում Է CKOI, Rythme եւ The Beat, ինչպես նաեւ մի քանի այլ ռադիոկայանների, որոնք մտնում են Cogeco Media մեդիահոլդինգի մեջ:

Ընդհանուր առմամբ դրա կառավարման ներքո են գտնվում 20-ից ավելի ռադիոկայաններ: «Մենք ուշադիր ենք ռադիոլսողների մեկնաբանությունների նկատմամբ, որոնք արվել են (Leaving Neverland) վավերագրական ֆիլմի թողարկումից հետո»,-պարզաբանել Է հոլդինգի ներկայացուցիչ Քրիստին Դիքերը: Նա հավելել Է, որ Cogeco Media-ի ռադիոկայանների լսարանը գնահատվում Է շաբաթական 5 մլն ունկնդիր: HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի Է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նեւեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում Է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել Էր մարտի 3-ի երեկոյան: Վավերագրական ֆիլմը ներկայացնում Է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 եւ 11 տարեկանում երաժիշտի կողմից քանցիս սեռական ոտնձգությունների են ենթարկվել նրա Neverland ռանչոյում: Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր եւ պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր Է: Նա նաեւ արժանացել Է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) եւ ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին: Աշխարհում վաճառվել Է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում Է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում Է եկամուտներ բերել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]