Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն այցելել է անվանի ֆիզիկոս Դավիթ Սեդրակյանին և հանձնել ՀՀ պետական բարձր պարգևը

Նախագահ Սարգսյանն այցելել է անվանի ֆիզիկոս Դավիթ Սեդրակյանին և հանձնել ՀՀ 
պետական բարձր պարգևը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար անվանի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն այցելել է անվանի ֆիզիկոսին և հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

Արմեն Սարգսյանը ջերմ ու մտերմիկ զրույց է ունեցել իր վաղեմի դասախոսի հետ, հիշել համալսարանական ուսանողության տարիները և պրոֆեսոր Սեդրակյանի կարդացած հետաքրքիր դասախոսություններն, ինչպես նաև նրա հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրը։

Նշելով, որ ակադեմիկոս Սեդրակյանը կրթել, գիտելիք ու մասնագիտական հմտություններ է փոխանցել բազմաթիվ սերունդների՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է առողջություն և ամենայն բարիք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]