Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը Դավիթ Սեդրակյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ նախագահը Դավիթ Սեդրակյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած 
ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Սեդրակյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը. 
Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի Սեդրակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]