Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրեց սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ

ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրեց սկսել ընտրական բարեփոխումների 
մշակման փուլ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց Ազգային ժողովի՝մարտի 6-ին կայացած նիստի ընթացքում:

«Տարիներ շարունակ զանազան դրվագներով հղումներ են արվել ընտրական օրենսդրության կամ այլ ընտրական ինստիտուտների անկատարությանը: Այժմ ցանկանում եմ քաղաքական ուժերին հրավիրել միասնական ջանքերով սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ: Երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել ու իրականացնել»,- ասաց Միրզոյանը:

Մարտի 6-ի նիստում Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանի եզրափակիչ ելույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]