1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել զինծառայողների մահվան լուրերը թաքցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ

ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել զինծառայողների մահվան լուրերը 
թաքցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ԶՈՒ կորուստների դեպքերը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է դրա մասին վկայող մի քանի փաստ:  

«ՀՀ ԶՈւ-ը կորստի ոչ մի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ-ը առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում: 

Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից: Ֆ. Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում`համապատասխան մարմինների կողմից:

Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող: 

Էդ. Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից: 

Այնպես որ, ՀՀ ՊՆ կողմից դեպքեր թաքցնելու մասին խոսակցությունները չունեն որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց»,- գրել է Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողի մահվան դեպքերը: Այդ տեղեկությունները մարտի 5-ին հերքել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]