Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Մուկուչյանը կարևորում է նախընտրական քարոզչության եզրույթի սահմանումն Ընտրական օրենսգրքում

Տիգրան Մուկուչյանը կարևորում է նախընտրական քարոզչության եզրույթի 
սահմանումն Ընտրական օրենսգրքում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կարևորում է, որ «նախընտրական քարոզչություն» եզրույթը ամրագրվի օրենքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ունեցած իր ելույթում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նկատեց, որ «նախընտրական քարոզչություն» եզրույթն Ընտրական օրենսգրքով սահմանված չէ, և խնդիրներ են առաջանում դրա ժամկետների հետ կապված:

«Նախընտրական քարոզչություն» եզրույթը պետք է ունենա օրենսդրական ձևակերպում: Սա շատ ավելի կարևոր է դառնում: Մենք ունենք նորմեր, որոնք զետեղված են Վարչական իրավախախտումների կամ Քրեական օրենսգրքերում, սակայն միայն դրանցով իրավական որոշակիության խնդիր է առաջանում»,- նշեց Մուկուչյանը:

Մուկուչյանը նշեց, որ տարբեր երկրներում տարբեր կերպ է սահմանվում նախընտրական քարոզչությունը: Կան երկրներ, որոնք մասնակցությանն ուղղված կոչերն անվանում են քարոզչություն, կան երկրներ, որոնք չեն համարում: «Դա նշանակում է, որ եզրույթը կարող է ունենալ որոշակի սահմաններ: Եվ ճիշտ է դրա ամրագրումը ԸՕ-ում»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]