Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Ղարիբաշվիլին վերադառնում Է «Վրացական երազանք»՝ բարձր պաշտոնի


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում Է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

«Քաղաքական քարտուղարի կարգավիճակում Իրակլի Ղարիբաշվիլին կարեւոր ավանդ կներդնի կուսակցության հետագա ուժեղացման գործում»,-ասել Է Կալաձեն:

Այդ մասին հայտարարությունն արվել Է «Վրացական երազանքի»՝ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստից հետո, որին ներկա Է գտնվել Ղարիբաշվիլին: «Վրացական երազանք» Ղարիբաշվիլիի վերադարձը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ կուսակցությունում ճգնաժամ սկսվեց:

Վերջին ժամանակներս «Վրացական երազանքից» դուրս Է եկել յոթ պատգամավոր, ինչի արդյունքում կառավարող կուսակցությունը խորհրդարանում զրկվել Է սահմանադրական մեծամասնությունից: Առանձին քաղաքական խաղ են որոշել սկսել Էկա Բեսելիան, Գեդեւան Փոփխաձեն, Լեւան Գոգիչայիշվիլին, Բեկա Նացվլիշվիլին, Զվիադ Կվաչանթիրաձեն, Գիա Ժորժոլիանին եւ Միրիան Ցիկլաուրին, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ