Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 6 անգամ

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 6 անգամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի ակտիվների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները նվազել են 6 անգամ:

Այս մասին, ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուի փոխանցմամբ` հիմնադրամը 2018 թ. ծախսերի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակել է միայն 2019 թ. մարտի 1-ին:

Տնտեսագետի  փոխանցմամբ` ըստ հրապարակված տվյալների, 2017 թ. հիմնադրամի ակտիվների կառավարումից ստացված եկամուտները կազմել են 1083,6 մլն մանաթ, իսկ 2018թ.` ընդամենը 181,1 մլն մանաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]