Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

60 տարի առաջ ծնվեց Վազգեն անունով մի հրաշք մանուկ. նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց սպարապետի հիշատակին

60 տարի առաջ ծնվեց Վազգեն անունով մի հրաշք մանուկ. նախագահ Արմեն Սարգսյանը 
հարգանքի տուրք մատուցեց սպարապետի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի ու 21-րդ դարի սկզբի մեր պատմության հսկաներից մեկն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 5-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր ինչ-որ իմաստով տխուր օր է, որն իրականում հսկայական ուրախության օր է: Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն: Եվ ամեն օր իր պատուհանից տեսել է իր երազանքը` Մասիս սարը: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է` սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք իր ծննդյան 60-ամյակը: 10 տարի հետո կտոնենք 70, հետո 80, 90 և 100-ամյակները, բայց միշտ կմնա երիտասարդ 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, մեր ազգային հսկաներից մեկը»,- ասաց նախագահը:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությանը, որի արդյունքում զոհվեց Վազգեն Սարգսյանը, նախագահը նշեց, որ այն հսկայական ողբերգություն է մեր ազգային պատմության մեջ և համապատասխան արժանի գնահատականը պետք է ստանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]