Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցել են Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցել են Վազգեն Սարգսյանի 60-ամյակին 
նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել  Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ  ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի եւ Սպարապետի: 

 Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական եւ գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:

«Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]