Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի կանանց ընտրանին մեկնարկում է աշխարհի առաջնությունում  

Շախմատի կանանց ընտրանին մեկնարկում է աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմը մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում այն կմրցի Եգիպտոսի հավաքականի հետ: Առաջին խաղատախտակի վրա կխաղա ոչ թե Էլինա Դանիելյանը, այլ Լիլիթ Մկրտչյանը: Անդրանիկ տուրում կխաղան նաև Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]