Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակրոնն առաջարկել Է խորհրդաժողով անցկացնել Եվրոպայի համար

Մակրոնն առաջարկել Է խորհրդաժողով անցկացնել Եվրոպայի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում, որ Հին աշխարհամասի երկրները համաձայնության գան Եվրոպայի համար խորհրդաժողով անցկացնելու շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրում Է ծրագրային հոդվածում, որը փետրվարի 5-ի համարներում հրապարակել են 28 երկրների թերթերը, ինչպես նաեւ երեք տասնյակ ֆրանսիական հրատարակություններ: Նյութը վերնագրված Է «Հանուն եվրոպական վերածննդի»:

«Եկեք մինչեւ տարեվերջ, գործելով Եվրոպայի ինստիտուտների եւ Եվրոպայի պետությունների մակարդակով, ապահովենք Հանուն Եվրոպայի Խորհրդաժողովի անցկացումը, որպեսզի այդ կերպ բոլորին առաջարկենք վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքական ծրագրի զարգացման համար: Այդ երկխոսությունը պետք Է վարվի առանց տաբուի, նույնիսկ գոյություն ունեցող պայմանագրերի վերանայմամբ»,- գրում Է Ֆրանսիայի նախագահը:

Նա ճշտում Է, որ այդ խորհրդաժողովին կարող են մասնակցել «քաղաքացիների ընտրված խմբեր»: Դրա ընթացքում «կխոսեն մասնագետներ համալսարաններից, կրոնական գործիչներ, հոգեւոր առաջնորդներ»: «Խորհրդաժողովը թույլ կտա ճանապարհային քարտեզ մշակել Եվրամիության համար՝ կոնկրետ գործողությունների վերածելով մեր հիմնական գերակայությունները»,- նշում Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]