Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնը մտադիր չԷ նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում

Հիլարի Քլինթոնը մտադիր չԷ նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ մտադիր չԷ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, ե՛ւ խոսել, ե՛ւ պաշտպանել իմ համոզմունքները»,- ասել Է Քլինթոնը News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտնել Է, որ չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքագլխի պաշտոնի համար: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում Է իր կուսակցությանը, ինչպես նաեւ վայելում Է գրողի, ակտիվիստի ու տատիկի կյանքը»: 2018 թվականի հոկտեմբերին Քլինթոնը չԷր բացառում, որ 2020 թվականին վերստին կառաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար:

Նա նաեւ հավելել Է, որ «պատրաստվում Է ուժերի ներածին չափ ամեն ինչ անել, որպեսզի 2021 թվականին դեմոկրատ գա Սպիտակ տուն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]