Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպիտակ տունն «ամոթալի» Է որակել Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունը

Սպիտակ տունն «ամոթալի» Է որակել Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունն ԱՄՆ-ի Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն «ամոթալի» եւ «վիրավորական» Է որակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարության մեջ:

Դեմոկրատները Կոնգրեսում ընդլայնում են հետաքննությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ եւ ցանկանում են հարցաքննել 60-ից ավելի պաշտոնատար անձանց, ավելի վաղ հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադլերը:

Նա հիշեցրել Է, որ Թրամփն անկախ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը 1000 անգամից ավելի «վհուկների որս» Է անվանել, պաշտոնից արձակել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին եւ «փորձել Է պաշտպանել» ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:

Այս ամենը Նադլերը համարում Է խոչընդոտում արդարադատությանը: Սանդերսի խոսքով՝ Նադլերը «ամոթալի եւ վիրավորական հետաքննություն Է» սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]