1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը

Ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա 
ամենապահանջված գրքերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքասերների մոտ ամենապահանջված տասնյակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:

Երկրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է :

Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք» գրքին:

Գրիգոր Գուրզադյանի «Մի սիրո պատմություն»-ը  չորրորդ, Հերման Հեսսեի «Ուխտագնացություն արևելք» գիրքը հինգերորդ տեղն է զբաղեցրել:

Գրադարանի հրապարակած ցուցակի համաձայն վեցերորդ հորիզոնականում Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» գիրքն է, յոթերորդ հորիզոնականում Իմրե Կերտեսի «Անբախտություն»-ը, ութերորդ հորիզոնականում Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» գիրքն է:

Իններորդ և տասներորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Անահիտ Թոփչյանի «Անհետացում» և Մարիաս Խավիերի «Այնքան սպիտակ սիրտը» ստեղծագործություններն են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]