Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում «Մարսի հենակայան» է բացվել գիտնականների եւ զբոսաշրջիկների համար

Չինաստանում «Մարսի հենակայան» է բացվել գիտնականների եւ զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս - արեւմուտքի Ցինհայի նահանգում բացվել Է երկրում առաջին հենակայանը, որը նմանակում Է Մարսի պայմանները, դրա տարբերիչ առանձնահատկությունն այն Է, որ այն մատչելի կլինի թե՛ գիտնականների եւ թե՛ սովորական զբոսաշրջիկների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Չժունգո սինվեն» գործակալությունը:

Այսպես կոչված «Մարսի ավանը»՝ 32 հեկտար մակերեսով, գտնվում Է Ցինհայի նահանգի Հայսի Մոնղոլա-տիբեթական ինքնավար օկրուգի Լենհու բնակավայրից 60 կիլոմետր հեռավորության վրա, նահանգ, որի տարածքի մեծ մասն անբնակ անապատ Է: Կյանքի պայմաններն այստեղ բավականին բարդ են եւ լավ են համապատասխանում այն բանին, որ զբոսաշրջիկներն այդտեղ իրենց զգան ոչ թե Երկրի, այլ Մարսի վրա:

Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիայի ներկայացուցիչ Պան Գոհուեյի խոսքով, որը պատասխանատու Է մշակութային եւ ստեղծագործական նախագծերի համար, այդ օբյեկտի ստեղծման նպատակն Է եղել պայմանների ապահովումը Մարսի վերաբերյալ գիտական հետազոտությունների անցկացման, ինչպես նաեւ տարբեր տարիքի մարդկանց, եւ առանձնապես երիտասարդության մոտ հետաքրքրության զարգացման համար խոր տիեզերքի եւ, մասնավորապես, Մարսի հետազոտության նկատմամբ:

Ըստ որում ընդգծվում Է, որ ճամբարը չի օգտագործվի Կարմիր մոլորակ ապագա թռիչքների նպատակով տիեզերագնացների պատրաստման համար: Հենակայանը բաժանված Է երկու գոտու, առաջինը «Մարսի վրա վայրԷջքի» գոտին Է, երկրորդն՝ արտաքին աշխարհից լիովին մեկուսացված ճամբար Մարսի զբոսաշրջիկների բնակության համար: Ճամբարը բաղկացած Է զանազան մոդուլներից, որտեղ կարող Է տեղավորվել մինչեւ 160 մարդ, որոնք իրենց փորձով ցանկանում են ստուգել, թե ինչ բան Է Մարսի վրա ապրելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]