Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մահացել է The Prodigy-ի վոկալիստ Քեյթ Ֆլինթը

Մահացել է The Prodigy-ի վոկալիստ Քեյթ Ֆլինթը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 4-ի առավոտյան 49 տարեկան հասակում մահացել Է The Prodigy խմբի վոկալիստ Քեյթ Ֆլինթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun բրիտանական տաբլոիդը:

Հրատարակության տվյալներով՝ երաժիշտը մահացել Է Էսեքսի կոմսությունում գտնվող իր տանը: Ինչպես նշել Է ոստիկանությունը, նրա մահվան մեջ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քեյթ Ֆլինթը ճանաչում Է ձեռք բերել որպես 1990 թվականին հիմնված The Prodigy խմբի վոկալիստ, որտեղ նա սկզբում միայն պարող Էր: 1996 թվականին նա իբրեւ վոկալիստ Է հանդես եկել Firestarter սինգլի ձայնագրման ժամանակ, որը դարձել Է համաշխարհային հիթ: Հետագայում նա մասնակցել Է այնպիսի թրեքների ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Omen-ը, Breath-ը, Baby՚s Got a Temper-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]