1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բուհերի ուսման վարձն ամսական վճարելու մասին նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բուհերի ուսման վարձն ամսական 
վճարելու մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ բուհերում ուսման վարձը ամսական կտրվածքով վճարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով նախարարությունում դրական եզրակացություն ստացավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կմտնի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:

«Գործող օրենսդրությունը չի արգելում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների համար ամսական տարաժամկետմամբ ուսման վարձը վճարելու հնարավորություն սահմանելը: Ուսանողները կարող են ստանալ այդ հնարավորությունը, եթե գրավոր դիմում գրեն բուհին, սակայն դիմումները կարող են չբավարարվել: Ես պնդում եմ, որ նման դեպքեր եղել են»,-ասաց Ուրիխանյանը :

Նա իր նախագծով առաջարկում է հնարավորություն տալ ամսական կտրվածքով վճարել ուսման վարձը՝ դա ամրագրելով օրենքում: Որպես նախաձեռնության հեղինակ՝ Ուրիխանյանը մոտ 400 դիմում է ստացել: Նա դա չափազանց պահանջված նախաձեռնություն է համարում։

ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ կառավարությունը դրական կարծիք է տվել նախագծին: Նա նշեց, որ ԿԳՆ-ում, սակայն, մտահոգություն են ունեցել, որ փոփոխությամբ բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Սակայն բուհերի ղեկավարների հետ քննարկումներից հետո  հասկացել են, որ դա որևէ կերպ չի ազդի ինքնավարության վրա:

Նախագիծը միաձայն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում: Այն կմտնի ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

Նույն օրենսդրական նախաձեռնությունն Ուրիխանյանը ներկայացրել էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում: Սակայն որոշ պատգամավորների՝ դահլիճից դուրս գալու պատճառով նախագիծը չէր հավաքել բավարար ձայներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]