Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Բաղդադում մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ


ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 1-ին  մատուցվել է Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով մասնակցել են  Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սբ. պատարագին հաջորդել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրել է համայնքի վիճակը և առկա խնդիրները։

Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ