Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանական կայքը բացահայտել է Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքն ու խայտառակությունը

Իրանական կայքը բացահայտել է Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքն ու 
խայտառակությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող կեղծ քարոզչության հերթական դրսևորումը՝ խայտառակ իրավիճակի մեջ դնելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանում գործունեություն ծավալող «Արաքս»  հայկական շաբաթաթերթը, իրանական «Ազարիհա» կայքը բացահայտել է, որ Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի հետ կապված Թեհրանում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկար:

«Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,- «Ստախոս հովիվը» վերտառությամբ հոդվածում գրել է իրանական կայքը: 

Իրանական կայքը հավելում է, որ ցուցահանդեսում ներառվել է չոր անապատում մահացած երեխայի առջև ծնկի իջած կնոջ պատկեր, մինչդեռ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում: «Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկերում է Օսմանյան կայսրությունում հայերի՝ դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթը. լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,- գրել է կայքը:

Այն նաև գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն, Խոջալուի ողբերգությունը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]