Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարվել են Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագետները

Հայտարարվել են Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագետները


ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող աշխատակիցը ծրագրային ապահովման մշակման բնագավառի մասնագետն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Thinknum-ի փորձագետները:
Երկրորդ տեղում ինժեների թափուր պաշտոնն Է: Ապարատային ապահովման մասնագետները երկար տարիներ ամենապահանջվածն են եղել Apple-ի համար, բայց 2019 թվականին նրանց գերազանցել են ծրագրավորողները:
Դա կապված Է այն բանի հետ, որ Քուփերթինոյից ընկերությունը ավելի շատ ուշադրություն Է հատկացնում ֆիրմային ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը:
Թափուր պաշտոնների թոփում նաեւ մենեջերներն ու վաճառողներն են մանրածախ խանութների համար: Դրանց մեջ են նաեւ դիզայներները: Նոր ծրագրավորողների մի մասին պլանավորվում Է ներգրավել iOS 13-ի ստեղծմանը:
Նաեւ ընկերությունն զբաղվում Է Siri Shortcuts-ի նման ֆիրմային ծառայությունների կատարելագործմամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]