Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սարկիսովը և Յուրչենկոն մասնակցել են «Ենիսեյ»-ի ամբողջ խաղին  

Սարկիսովը և Յուրչենկոն մասնակցել են «Ենիսեյ»-ի ամբողջ խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը և ազգային ընտրանու թեկնածու՝ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մասնակցել են «Ենիսեյ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Ենիսեյ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ռոստով»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև հավաքականի թեկնածու դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

Այս տուրից հետո «Ենսիեյ»-ը 16-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]