Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Կիևում հոգեհանգստյան կարգ է մատուցվել  Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին, և կայացել է Հայաստանի մասին դասախոսություն


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խոշորագույն բուհերից մեկում՝  Կիևի միջազգային համալսարանում մարտի 3-ին կայացել է  «Հայաստանը համաշխարհային գործընթացների խաչմերուկում» դասախոսություն», հաղորդում է «Արմենպրես»՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։

Դասախոսությունը Ուկրաինայի հայերի միության Կիևի երիտասարդական կազմակերպության համար կարդացել է միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը։ Միջոառմանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Մարտի 3-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում, Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակի հոգեհանգստյան կարգ, որին նույնպես ներկա է եղել ՀՀ դեսպանը։ Բացի այդ, ջարդերի մասին տեսանյութ է ցուցադրվել Ուկրաինայի հայտնի հետուստաալիքի եթերում։

Ըստ հրատարակության՝ մարտի 2-ին ՀՀ Լոռու մարզի Այրում համայնքում Ուկրաինայի հայերի միության ջանքերով  կայացել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ