Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով մեկնարկեցին Հայաստանի առաջնությունում

«Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով մեկնարկեցին Հայաստանի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նաիրի» մարզադաշտում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը ընդունեց «Փյունիկ»-ին: Արթուր Միրանյանի և Դենիս Տալալաևի գոլերին պատասպանեց միայն Ալեքսանդր Պրուդմիկովը: «Ալաշկերտ»-ը պարտվեց «Փյունիկ»-ին 1:2 հաշվով:

Օրվա երկրորդ խաղում` «Արարատյան դերբում», մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն և «Արարատ»-ը: «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց 4:1 հաշվով: Ժան-Ժակ Բուգուի դուբլը, Անտոն Կոբյալկոյի և Պետրոս Ավետիսյանի գոլերն օգնեցին «Արարատ-Արմենիա»-ին հաղթել, «Արարատ»-ից հեղինակության գնդակը Արտյոմ Սիմոնյանը:

Առաջնության ևս երկու հանդիպում կկայանա մարտի 3-ին: Գյումրու ակադեմիայի մարզադաշտում «Շիրակ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ի մարզադաշտում միմյանց դեմ ուժերը կչափեն «Արցախ»-ը և «Բանանց»-ը: Հանդիպումների սկիզբը` 14:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]