Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլա Օջալանին

Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլա 
Օջալանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանություններից պահանջեց ազատ արձակել քրդերի առաջնորդ, 20 տարի բանտարկության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Աբդուլա Օջալանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:  

«Այսօր լրանում է 20-րդ տարին այն օրից, երբ գերեվարվեց և ձերբակալվեց քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը և արտահանձնվեց թուրքական իշխանություններին: Թուրքական պետությունը Օջալանին դատապարտեց ցմահ բանտարկության: Այսօր թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի Օջալանի հարազատներն ու բարեկամները, նրա փաստաբանները տեսակցության գնան նրա մոտ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ու գերտերություններին, որպեսզի մի կողմ դնեն իրենց շահերը ու բռնեն թուրքական պետության բարբարոս ու արյունոտ ձեռքը: Ուզում ենք, որ ժամ առաջ թուրքական պետությունը ազատ արձակի Աբդուլա Օջալանին»,- ասաց Հասանովը:

Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակում իրականացված ցույցի ընթացքում քրդական համայնքի ներկայացուցիչները նշեցին նաև, որ թուրքական պետությունը որդեգրել է քուրդ ժողովրդի բնաջնջման քաղաքականություն և իրականացնում  է ցեղասպանություն իրենց եղբայրների ու քույրերի նկատմամբ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]