Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի է ՀՀ վարչապետի Բելգիա այցի օրակարգը

Հայտնի է ՀՀ վարչապետի Բելգիա այցի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես կգան  ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ  Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ՀՀ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եվրոպական խորհրդարան և հանդես կգա ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Վարչապետը կծանոթանա Լյովենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների՝  Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի»  գործունեությանը և ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բրյուսելում նաև կհանդիպի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]