Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սևակ Խանաղյանի նոր «Օվկիանոսը քո ներսում» (Океан внутри тебя) երգի խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խանաղյանը վերոնշյալ ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը երաժշտասերների դատին է հանձնել գարնան առաջին օրը` մարտի մեկին: Երգն ընդգրկված կլինի Սևակ Խանաղյանի նոր ալբոմում:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:  Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը  «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]