Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

ԱԺ նախագահը վստահ է Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում

ԱԺ նախագահը վստահ է Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է, որ իրավապահ մարմինները կկարողանան բացահայտել Մարտի 1-ի գործը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց մարտի 1-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում:

«Մարտի 1-ի բացահայտումը արդեն իրավապահ համակարգի ու դատական իշխանության տիրույթում է: Ես վստահ եմ, որ կկարողանան բացահայտել, համենայն դեպս, ոչ միայն քաղաքական խոչընդոտներ այլևս չկան, այլև, ճիշտ հակառակը, քաղաքական ամենաբարձր ամբիոններից հնչեցվում է հասարակական պահանջը` բացահայտել Մարտի 1-ի գործը»,- ասաց Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած երթը գալիս է ապացուցելու, որ հանրությունն այլևս Մարտի 1 չի ցանկանում:

«Մենք պետք է ամեն տարի հիշենք մարտի 1-ը, 10 զոհերին, հարյուրավոր վիրավորներին, և ամեն ինչ անենք, որ հստակ բացառենք մեր երկրում հասարակական ու քաղաքական բռնաճնշումների մեթոդը: Երթը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ մենք որպես հանրույթ միակամ ենք, որ երբեք այլևս նման բան տեղի չունենա»,- նշեց ԱԺ նախագահը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]