Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եվրամիությունում գործազրկությունը նվազել Է մինչեւ դարասկզբի նվազագույն ցուցանիշ

Եվրամիությունում գործազրկությունը նվազել Է մինչեւ դարասկզբի նվազագույն ցուցանիշ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան հուսադրող Է համարել գործազրկության ներկայիս ցուցանիշները Եվրամիությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «2019 թվականի հունվարին Եվրամիությունում գործազրկության մակարդակը կազմել Է 6,5 տոկոս, ինչը նվազման մասին Է խոսում Է 2018 թվականի հունվարի 7,2 տոկոսի նկատմամբ: Դա գործազրկության ամենացածր մակարդակն Է, որը գրանցվել Է 2000 թվականի հունվարին ամսական հաշվարկների շարքի սկսվելուց ի վեր»,-մարտի 1-ին հայտարարել Է մամուլի քարտուղարը Բրյուսելում կայացած բրիֆինգում:

Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում Է, որ Եվրամիությունում գործազրկության մակարդակն աստիճանաբար նվազում Էր վերջին հինգ տարվա ընթացքում:

Եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը 2019 թվականի հունվարին գրանցվել Է 7,8 տոկոսի չափով, ինչը նվազում Է նշանակում 2018 թվականի հունվարի 8,6 տոկոսի համեմատությամբ: «Սա 2000 թվականից ի վեր եվրոգոտում երբեւիցե գրանցված ամենացածր մակարդակն Է»,-ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Եվրոպական վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի գնահատմամբ, 2019 թվականի հունվարին 28 երկրից բաղկացած Եվրամիությունում գործազուրկ Էր 16,2 մլն մարդ, որոնցից 12,8 միլիոնը բաժին Էին ընկնում եվրոգոտուն: 2018 թվականի հունվարի նկատմամբ գործազուրկների թիվը ԵՄ-ի 28 երկրում նվազել Է 1,5 միլիոնով, իսկ եվրոգոտում՝ 1,2 միլիոնով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]