Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լենա Նազարյանը ՀՀ քաղաքական համակարգի ու հանրային համերաշխության մակարդակի ապագան կապում է Մարտի 1-ի գործի արդար դատաքննության հետ

Լենա Նազարյանը ՀՀ քաղաքական համակարգի ու հանրային համերաշխության 
մակարդակի ապագան կապում է Մարտի 1-ի գործի արդար դատաքննության հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Հայաստանի քաղաքական համակարգի ու հանրային համերաշխության ապագա վիճակը կապում է Մարտի 1-ի գործի արդար դատաքննության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական դրությունը մեծապես պայմանավորված է եղել Մարտի 1-ով: Ընդ որում և՛ կորուստները, և՛ հեղափոխությունը:

Մարտի 1-ով խլվեց քաղաքացիների քաղաքական ազատությունների իրավունքը՝ մահաբեր ուժի գործադրմամբ: Այստեղ էականը մահաբեր ուժի փաստն է: Որովհետև 2008թ.-ից առաջ էլ եղել են ընտրակեղծիքներ ու ընտրական ազատ կամքի ճնշումներ, բայց 2008թ.-ին ցույց տրվեց, որ ցանկացած քաղաքական զարթոնք կպատժվի սպանությամբ: Ու վերջին 10 տարին մենք ապրել ենք՝ գլխներիս կախված ունենալով այդ սպառնալիքը: 2018թ.-ին արդեն ուշ էր: Նույն Մարտի 1-ի նախադեպը կասեցրեց դրա իսկ կրկնման հնարավորությունը: Նոր Մարտի 1 չեղավ, որովհետև Մարտի 1 արդեն եղել էր:

Քաղաքական գնահատականն արդեն տրված է: Իրավական գնահատականն անհրաժեշտ է, որ ոչ մի իշխանավոր երբեք չմտածի, որ նման փորձերն անպատիժ կմնան: Նման դեպքերի բացառման երաշխիք են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրացումը, հարաբերություններում բռնության բացառումը, ընտրությունների միջոցով իշխանափոխությունը և քաղաքացիական վերահսկողությունը:

Մարտի 1-ը ոչ միայն անցյալի մասին է, այլև՝ ապագայի: Մարտի 1-ի գործի արդար դատաքննությունից է կախված, թե ինչպիսի քաղաքական համակարգ ու հանրային համերաշխության մակարդակ մենք կունենանք այսուհետ»,- գրել է Նազարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]