Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուբլինում վինիլային ձայնապնակների փողոց Է բացվել. The Irish Times

Դուբլինում վինիլային ձայնապնակների փողոց Է բացվել.  The Irish Times

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբլինում Windmill Lane ձայնագրության ստուդիայի մոտ բացվել Է վինիլային ձայնապնակաների փողոց: Դրա բացման մասին հայտնել Է The Irish Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վինիլային ձայնապնակների ծրարները ժամանակագրական կարգով դասավորված են ապակու տակ՝ ձայնագրման նախկին ստուդիայի ամբողջ շենքի երկարությամբ: Երեկոները ցուցադրանքը լուսավորվում Է: «Վինիլային» փողոցն ստեղծելիս օգտագործվել են U2-ի, Waterboys-ի, Status Quo-ի, Clannad-ի, Քեյթ Բուշի եւ այլոց սկավառակները:

«Իռլանդացի երաժիշտների համար սա առանձնահատուկ վայր Է: Դրանք, որպես կանոն, եղել են ստուդիական փոքրաբյուջե նախագծեր, բայց շատերի համար դրանցով Է սկսվել կարիերան եւ համաշխարհային հաջողությունը»,- բացմանը հայտնել Է Clannad խմբի մենակատարուհի Մոյա Բրենանը:

«Հարյուրավոր ալբոմներ, որոնցից մի քանիսը հետագայում դարձել են «ոսկե» եւ «պլատինե», ձանագրվել են Windmill Lane-ում»,- հավելել Է նա: 1992 թվականին ստուդիան տեղափոխվել Է, սակայն ստուդիայի անվանումը մնացել Է նախկինը: Դուբլինի ստուդիայի ծառայություններից օգտվել են The Rolling Stones-ը, AC/DC-ն, Լեդի Գագան, Քայլի Մինոուգը, իր վերջին ձայնագրություններից մեկն այստեղ Է արել Դեւիդ Բոուին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]